Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մալխաս Ամոյանը կպայքարի ոսկե մեդալի համար

302
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 20:35
Մալխաս Ամոյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնող 72 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ։
Նշենք՝ Մալխասը պայքարն սկսել է 1/4 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցն ԱՄՆ-ն ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթել է 9։0 հաշվով։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Մաքսիմ Եվտուշենկոն՝ Ուկրաինայից։