Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ռազմիկ Քուրդյանն աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակչում է

300
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 15:50
Ռազմիկ Քուրդյանն աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 110 կգ քաշային կարգում ներկայացնող Ռազմիկ Քուրդյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում նա 3:0 առավելության հասավ Թոմաս Կռավչիկի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 3:2 հաշվով հաղթել էր Ռումինիան ներկայացնող Դավիդ Գրիգորեանին: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Մատե Գոկաձեն՝ Վրաստանից:

Հիշեցնենք, որ ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ մրցատեղի են մեկնել Արայիկ Թոփալյանը (45կգ), Կարապետ Մանվելյանը (48կգ), Կարեն Հովհաննիսյանը (51կգ), Սուրեն Աղաջանյանը (55կգ), Արման Վարդանյանը (60կգ), Արման Խաչիկյանը (65կգ), Լյովա Խաչատրյանը (71կգ), Վիգեն Նազարյանը (80կգ), Ռազմիկ Մահլամյանը (92կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110կգ):