Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

252
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 14:30
Մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

Այսօր մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որին կմասնակցի 10 թիմ: Այսուհետև դարձյալ կգործի ուժեղագույնների խմբից դուրս մնալու կանոնը: 2 շրջանից հետո 6 թիմ կպայքարի տիտղոսի և մրցանակային տեղերի, վերջին քառյակի թիմերը՝ Բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար:

Օգոստոսի 2-ից 4-ը կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրի հանդիպումները: 2019/2020թթ. առաջնությունը կմեկնարկի Գյումրիում. օգոստոսի 2-ին՝ ժամը 17-ին՝ «Շիրակ»-ը կընդունի բրոնզե մեդալակիր «Բանանց»-ին։

Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալո»-ի հետ խաղերի նախապատրաստությամբ պայմանավորված՝ հետաձգվել է Հայաստանի չեմպիոնի՝ «Արարատ-Արմենիա»-ի մրցավեճը գավաթակիր «Ալաշկերտ»-ի հետ:

1-ին տուրի հանդիպումների խաղացանկը՝

02.08.19
«Շիրակ»-«Որարտու»՝ Գյումրի՝ 17:00
02.08.19
«Արարատ»-«ՖԱ Երևան»՝ Երևան՝ 19:30
03.08.19
«Գանձասար-Կապան»-«Նոա»՝ Երևան՝ 19:00
04.08.19
«Փյունիկ»-«Լոռի ՖԱ»՝ Երևան՝ 19:30