Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Իրանը խոշորացնում է ռիալը և փոխում արտաժույթի անվանումը

841
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 11:50
Իրանը խոշորացնում է ռիալը և փոխում արտաժույթի անվանումը

Իրանի կառավարությունը հավանություն է տվել ռիալի խոշորացման և վերանվանման ծրագրին, գրում է BBC-ին:

«Այսօր կաբինետը որոշում է կայացրել հեռացնել չորս զրո մեր արժույթից և այն վերանվանվել թուման»,- Թեհրանում լրագրողների հետ հանդիպմանը ասել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին:

Այդ լուրը հաստատել է նաև Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին:
Այդ քայլը պայմանավորված է լուրջ տնտեսական բարդություններով և դրամական փոխհաշվարկները դյուրինացնելու անհրաժեշտությամբ:
Անցյալ տարվանից ի վեր իրանական դրամը արագորեն կորցնում է իր արժեքը:
Որոշումը դեռ պետք է հավանություն ստանա խորհրդարանում, սակայն, վաղուց պարզ է, որ եկել է դրամական բարեփոխումների ժամանակը:
Հիշեցնենք, որ թումանը եղել է Իրանի ազգային արժույթը մինչև 1932 թվականից մեկնարկած բարեփոխումները: