Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Պատմական իրադարձության շեմին ենք»․ Զոհրապ Եգանյան

286
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 01:10
«Պատմական իրադարձության շեմին ենք»․ Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայկական ֆուտբոլն այսօր հրաշալի երկու արդյունք գրանցեց։ Մենք հասել ենք նրան, որ Բուխարեստում «Ալաշկերտ»-ը հաղթում է ռումինական լեգենդար ու շատ ուժեղ «Ստյաուա»-ին։ Ափսոս, որ չկարողացան տղաները սենսացիա գրանցել ու, երևանյան 0։3 հաշվով ցավալի պարտությունից հետո, դուրս չեկան հաջորդ փուլ։ «Փյունիկ»-ը երկու խաղերի արդյունքում հաղթեց չեխական շատ ուժեղ «Յաբլոնից»-ին ու «Արարատ Արմենիա»-ի հետ եվրագավաթների երրորդ փուլում է։ Հիմա պետք է գնալ և օգոստոսի 6֊ին մեր ներկայությամբ աջակցել «Արարատ-Արմենիա»-ին, հետո գնալ ու աջակցել «Փյունիկ»-ին։ Պատմական իրադարձության շեմին ենք, դեռ երբեք մեր ակումբները չորրորդ փուլում չեն խաղացել։ Հավատացեք՝ հայկական ֆուտբոլի վաղվա օրվան, այն հոգատար ձեռքերում է»։