Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է Ռուսլան Կորյանի նոր ակումբը

261
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ., 11:40
Հայտնի է Ռուսլան Կորյանի նոր ակումբը

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի նախկին հարձակվող Ռուսլան Կորյանը նոր ակումբ ունի։

Նա «Իստիկլոլ»-ից տեղափոխվել է Ռուսաստանի ՖՆԼ-ում հանդես եկող «Ֆակել»: «Ֆակել»-ի հետ պայմանագրի մանրամասները չեն նշվում:

Նշենք․ որ «Ֆակել»-ը, կայացած 5 տուրից հետո, 2 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում: