Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Արսենալ»-ը հաղթանակ տոնեց

349
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ., 23:45
«Արսենալ»-ը հաղթանակ տոնեց

Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Ֆրանսիայում ընկերական հանդիպում անցկացրեց «Անժե»-ի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հաղթողին պարզելու համար նշանակվեց 11-մետրանոցների հարվածաշար, որտեղ 4։3 հաշվով հաղթանակ տոնեց «Արսենալ»-ը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին՝ խաղալով մինչ հանդիպման ավարտը։ 11-մետրանոցների հարվածաշարում նա չի կարողացել հստակ իրացնել իր հարվածը։