Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է «Սևան»-ի նոր գլխավոր մարզչի անունը

296
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ., 23:15
Հայտնի է «Սևան»-ի նոր գլխավոր մարզչի անունը

«Սևան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել մոլդովացի մասնագետ Վիտալի Կուլիբաբան: Մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է 1 տարով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Կուլիբաբան ծնվել է 1971 թվականի հունվարի 26-ին :
Ֆուտբոլիստի կարիերայի մեծ մասն անցկացրել է մոլդովական «Զիմբրու»-ում, որտեղ էլ կարիերայի ավարտից հետո սկսել է աշխատել որպես մարզիչ՝ սկզբում գլխավորելով «Զիմբրու-2»-ը, այնուհետև գլխավոր թիմը:
Մոլդովացի մասնագետի վերջին աշխատատեղը եղել է Մոլդովայի մինչև 21-տարեկանների հավաքականը:
Կուլիբաբայի մարզչական շտաբում կլինեն արդեն ակումբում աշխատող Արմեն Ղուլինյանը (գլխավոր մարզչի օգնական), իսկ դարպասապահների մարզիչը՝ Սլավա Սուքիասյանը:
Անցած մրցաշրջանի վերջում ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Արմեն Սանամյանը մնում է ակումբում և զբաղեցնելու է «Սևան» ՖԱ-ի նորաստեղծ ֆուտբոլային դպրոցի տնօրենի պաշտոնը:

Վիտալի Կուլիբաբա
Վիտալի Կուլիբաբա