Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Լյովա Գևորգյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

215
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ., 11:40
Լյովա Գևորգյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։

92 կգ քաշայինների պայքարում Լյովա Գևորգյանը, 2 հաղթանակ տոնելուց հետո, կիսաեզրափակչում 3։6 հաշվով զիջեց իրանցի Սոհեյլ Սինգանիին և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, Հայաստանի հավաքականը մրցատեղի էր մեկնել 10 մարզիկով՝ 45 կգ՝ Էդիկ Հարությունյան, 48 կգ՝ Հարություն Հովհաննիսյան, 51կգ՝ Լևիկ Միաքայելյան, 55 կգ՝ Նորիկ Հարությունյան, 60 կգ՝ Գենիկ Ասատրյան, 65 կգ՝ Դավիթ Մարգարյան, 71 կգ՝ Մենուա Յարիբեկյան, 80 կգ՝ Համլետ Հախվերդյան, 92 կգ՝ Լյովա Գևորգյան, 110 կգ՝ Սերգեյ Սարգսյան։