Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվելու է թանգարանի
![]() Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան, հայտնում է Ermenihaber-ը: Գյուրունի շրջանի կենտրոնում գտնվող և 19-րդ դարի կառույց հանդիսացող հայկական եկեղեցին հայտնվել էր ամբողջովին քանդվելու վտանգի առջև։ Վերանորոգման համար 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա է հատկացվել և սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Գյուրունի քաղաքապետ Նամի Չիֆթչին հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո հայկական եկեղեցին բացվելու է որպես թանգարան և ծառայելու է զբոսաշրջության զարգացմանն այդ տարածքում։ Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915թ-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
20501.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
18201.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
19301.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
25401.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20901.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66529.10.2026, 23:43
