Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Մեր հայրենակիցների «տուրիստական պատանդ» դառնալն արտացոլում է մի շարք կարևորագույն խնդիրները». Արման Աբովյան

443
Ուրբաթ, 26 հուլիսի, 2019 թ., 11:20
«Մեր հայրենակիցների «տուրիստական պատանդ» դառնալն արտացոլում է մի շարք կարևորագույն խնդիրները». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ տուրիստական ընկերությունների գործունեության ոլորտում տիրում է բացահայտ (կներեք արտահայտության համար) «բառդակ» պարզ էր արդեն շատ վաղուց։
Չվերթների չեղարկումը և Եգիպտոսում մեր հայրենակիցների «տուրիստական պատանդ» դառնալն արտացոլում է մի շարք կարևորագույն խնդիրները։
Ասեմ ավելին՝ կան դեպքեր, երբ կարծես՝ «թղթով» ամեն ինչ նորմալ է, բայց իրականությունն ուղղակի սարսափելի է։
Օրինակ՝ անցած տարի մի տուրիստական ընկերություն մարդկանց տեղափոխել էր Թբիլիսի՝ Ամանորը նշելու և փաստացի ԽԱԲԵԼ ԷՐ՝ «շքեղ սեղանի» և անկրկնելի շոու ներկայացնելու փոխարեն հրամցնելով մեր քաղաքացիներին էժանագին և անորակ տուրիստական «ուրախություներ» (իմիջիայլոց, անձամբ զբաղվում եմ այդ հարցով երկար ժամանակ և այդ ընկերության տերերն ու պատասխանատուները խստիվ պատժվելու են):
Մի խոսքով, հենց վաղը առավոտից սկսում եմ աշխատել տուրիստական ոլորտը կարգավորող բոլոր օրենսդրական փաստաթղթերով և միանշանակ հանդես կգամ համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով, որպեսզի այս ահավոր իրավիճակը, գոնե, սկսենք խելքի բերել։

Հ.Գ. Ուշադիր հետևում եմ մեր հայրենակիցների ճակատագրին Եգիպտոսում»: