«Որևէ հասարակության կողմից խաբեբաներն ու խաբեբայությունը երբեք չեն ընդունվել ու չեն ընդունվելու». Արթուր Սաքունց
![]() Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերլուծության փորձ, ոչ մի այլ նպատակ. Երբ տարիներով խաբեբայությունն արհեստ, գործելակերպ դարձրածները փորձում են այլոց անվանարկել խաբեբա, ապա դրանով փորձում են ցույց տալ, ոչ միան, թե իբր խաբեբայությունը բնական է, այլև հիմնավորել իրենց՝ մերժվածների նույնպես բնական, մարդկային լինելը: Շատ լավ գիտեն, որևէ հասարակության կողմից խաբեբաներն ու խաբեբայությունը երբեք չեն ընդունվել ու չեն ընդունվելու որպես բնական երևույթ: Եվ հեղափոխության ամենամեծ և հիմնարար ձեռքբերումը կլինի նախորդած համատարած խաբեբայությունը որպես հասարակական երևույթ մեկընդմիշտ մերժված լինելը հասարակության կողմից՝ որպես երևույթ, որպես արժեք, որպես ապրելակերպ: Ի դեպ, որևէ իրավիճակում կամ հանգամանքում խաբեբայության զոհ դառնում են, կամ խաբեբայությունից տուժում են այդ իրավիճակի կամ հանգամանքի մասին առավել քիչ տեղեկացվածը կամ տեղեկացվածները: Առավել քիչ տեղեկացվածների անտեղյակության հաշվին են նաև որոշիչ ազդեցություն ունենում խաբեբաները, կամ նոր տերմինով ասած մանիպուլյատորները՝ խոսքային, տեքստային աճպարարները»: |

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2512:48
Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
10212:31
«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7812:24
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6712:12
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:54
«Հրապարկում կա՝ «Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարվելը, ապա հերքեց»․ ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյան
6111:48
