Սալորը կարգավորում է արյան ճնշումը, նպաստում աղիների աշխատանքի կարգավորմանը
![]() Սալորի օգտակար հատկությունների մասին ներկայացել էինք մեր նախորդ հրապարակումներում: Ըստ մասնագետների՝ սալորը նախևառաջ հարուստ է կալիումով, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը, նվազեցնել սրտանոթային հիվանդությունների և կաթվածի վտանգը: Հակաօքսիդանտների պարունակության բարձր տոկոսով սալորը համարվում է թոքերի քաղցկեղը կանխող միրգ: Այն նաև օգտակար է աչքերի համար, քանի որ հարուստ է А և այլ վիտամիններով: Իսկ սալորի մեջ առկա զեակսատինը պաշտպանում է ցանցաթաղանթը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթահարումից: Եվ, որ ոչ պակաս կարևոր է, սալորը ձերբազատում է աղիների խնդիրներից: Ինչպես թարմ, այնպես էլ չիր դարձած սալորը հարուստ է մանրաթելերով, որոնք ստիպում են աղիներին՝ կանոնավոր աշխատել: Սալորը պաշտպանում է բջիջները ծերացումից, քանի որ այն հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է: Դրանք պաշտպանում են մեր բջիջները վնասվածքներից, քայքայվելուց ու ծերությունից՝ կանխելով լուրջ հիվանդությունները: Միրգը կարելի է օգտագործել ցանկացած տեսքով՝ հում, չորացրած, սառեցված, կարկանդակների մեջ թխված, մուրաբայի մեջ եփված և այլն: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
