Հայ շախմատիստների հաղթանակները Վիլլա դե Բենասկեում
447
Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ., 19:50
![]() Իսպանական Վիլլա դե Բենասկե միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրի 430 շախմատիստներ, հաղթող է ճանաչվել Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայ շախմատիստը 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր: Մրցաշարին մասնակցել են նաև Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Մովսիսյանը: Սամվելը 8 միավորով կիսել է 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Կարեն Մովսիսյանը վաստակել է 6.5 միավոր: Բենասկեում անցկացվել է նաև կայծակնային շախմատի մրցաշար, որն ավարտվել է հայ շախմատիստների բացարձակ հաղթանակով: Ռոբերտ Հովհաննիսյանը 8 միավորով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Մովսիսյանը 7.5 միավորով գրավել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
