Հայտնի է Խորեն Վերանյանի նոր ակումբը
289
Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 14:15
![]() Երևանի «Տորպեդո»-ն պայմանագիր է ստորագրել փորձառու կիսապաշտպան Խորեն Վերանյանի հետ։ 32-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել հայկական առաջատար մի շարք ակումբներում՝ պաշտպանելով «Փյունիկ»-ի, «Միկա»-ի, «Իմպուլս»-ի, «Գանձասար»-ի, «Արարատ»-ի, «Ալաշկերտ»-ի գույները։ Նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակ»-ի կազմում։ Ժամանակին Խորեն Վերանյանը խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ այս ամառ ներկայացրել է Արցախի հավաքականը՝ չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունում։ Վերանյանը «Տորպեդո»-ի կազմում մասնակցել էր «Արագած»-ի հետ ստուգողական հանդիպմանը և 11-մետրանոց հարվածով խփել թիմի 3 գոլերից մեկը։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
