«Նպատակս աշխարհի ամենաուժեղ մարտիկ դառնալն է»․ Ալբերտ Ամիրջանյան
![]() Հայ մուայթայ բռնցքամարտիկ Ալբերտ Ամիրջանյանն օրերս նվաճել է «ISKA Interkontinental» գոտին։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է մենամարտի և մարզաձևն ընտրելու որոշման մասին։ «Մենամարտեցի ISKA գոտու համար և, ճիշտ է, հաղթեցի, բայց սովորականի պես հանդես չեկա՝ մի շարք պատճառներով՝ կապված առողջությանս և պատրաստությանս հետ։ Սովորաբար դիտարժան մենամարտեր եմ անցկացնում և վստահ հաղթանակ տոնում, բայց այս անգամ մեծ առավելությամբ չհաղթեցի։ Մենամարտից 3 շաբաթ առաջ բորբոքում ունեի և չէի կարող լիարժեք նախապատրաստվել մենամարտիս։ Դժգոհ եմ անցկացրածս մենամարտի որակից, ու ինձ հիմա չեմպիոն չեմ համարում։ Երբ կպաշտպանեմ գոտիս, ինձնից գոհ կլինեմ և շատ ուրախ։ Հիմա գլխումս միայն մեկ միտք կա. վերականգնվել և հնարավորինս շուտ ռինգ վերադառնալ՝ լավագույնս դրսևորելով ինձ»։ Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Ալբերտը նշեց․ «Հաջորդ մենամարտս կանցկացնեմ սեպտեմբերին՝ Եվրոպայում (քաղաքը դեռ որոշված չէ), իսկ 6 ամսից կփորձեմ պաշտպանել գոտիս։ Մինչ այդ ուսումնամարզական հավաք կանցկացնեմ Թաիլանդում»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18

