Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է Գեղամ Կադիմյանի նոր ակումբը

221
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 16:15
Հայտնի է Գեղամ Կադիմյանի նոր ակումբը

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Գեղամ Կադիմյանը կարիերան կշարունակի Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում։ Նշենք, որ «Փյունիկ»-ի սան հանդիսացող Կադիմյանն ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Ուկրաինայում՝ հանդես գալով Խարկովի «Արսենալ»-ում, «Տիտան»-ում, «Սումի»-ում, «Հովերլա»-ում, Դոնեցկի «Օլիմպիկ»-ում, «Կարպատներ»-ում, «Զարյա»-ում, «Վորսկլա»-ում: 26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիևի «Արսենալ»-ն էր:

Ուկրաինայի Պրեմիեր լիգայում անցկացրած 83 հանդիպումներում Կադիմյանը դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 10 խաղերում Գեղամը 2 գոլ է հեղինակել: