Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է՝ երբ կկայանան Աղասի Աղասյանի հոգեհանգիստը և հուղարկավորությունը

340
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 15:50
Հայտնի է՝ երբ կկայանան Աղասի Աղասյանի հոգեհանգիստը և հուղարկավորությունը

Հայտնի է դարձել՝ երբ և որտեղ կկայանա հուլիսի 4-ին տեղի ունեցած ավտովթարից երեկ մահացած ծանրորդ Աղասի Աղասյանի հոգեհանգիստը և հուղարկավորությունը։

Հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ ժամը 18:00-ից 20:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիայի սուրբ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյան 1): Հուղարկավորությունը վաղը՝ հուլիսի 10-ին՝ ժամը 13:00-ին՝ նույն եկեղեցուց:

Հիշեցնենք, որ Աղասյանը 2011 թվականի ամառային Ունիվերսիադայի չեմպիոն էր և 2013 թվականի բրոնզե մեդալակիր, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն (2009 թ, 2011թ․), Հայաստանի բազմակի չեմպիոն: