Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

«Անցյալ տարի էն մի տղեն էլ ջուրը խմեց, թունավորվեց, հերոսի կոչում ստացավ». Սասուն Միքայելյանի հարցը՝ Էրիկ Գրիգորյանին

226
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 14:35
«Անցյալ տարի էն մի տղեն էլ ջուրը խմեց, թունավորվեց, հերոսի կոչում ստացավ». Սասուն Միքայելյանի հարցը՝ Էրիկ Գրիգորյանին

«Դուք ասում եք՝ եթե Սևանի մակարդակը բարձրացնեք, կանաչը կվերանա, այնտեղ կա, որ 2, 3, 5 կիլոմետր խորությամբ այդ կանաչը կա, պլյուս դրան անցած տարի նույն դեպքը եղել է, անցած տարի փորձաքննություն արվե՞լ է, թե ինչի հետևանք էր, անցյալ տարի էն մի տղեն էլ ջուրը խմեց, թունավորվեց, հերոսի կոչում ստացավ։ Ուզում եմ ասել՝ էդ բարձրացնելը ուրիշ նշանակություն ունի։ Իմ պատկերացմամբ դա անտառից է, որ անտառահատում չարեցինք, լրիվ չմաքրեցինք տարածքը, տորֆի շերտ է, թե չէ թունավորում չի, եթե այդպես է, ձկներն էլ կսատկեին»,- այսօր, Ազգային ժողովում, դիմելով Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին՝ Սևանա լճի հետ կապված խնդրով, հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Արձագանքելով Ս.Միքայելյանին նախարարն ասաց. «Այս պարագայում քանակն էական ազդեցություն ունի որակի վրա, քանակը իրականում սառը շերտը ապահովելու համար է։ Դա ջրի տակ, ջրի տակի շերտը, որը չի թողում բուսականությունն աճի և ճահճային վիճակի գա։ Մենք նաև ջրածածկման տարածքի ուսումնասիրություն ենք արել, որ տեղ կա 5-10 սմ բարձրանա և ափը առաջ գա, այս ուսումնասիրություններն իրականացվում են։ Անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքներ պետք է իրականացվեն, բայց միևնույն ժամանակ պետք է անտառատնկում իրականացվի, որովհետև անտառները, որ կան, նաև պահում են նույն ֆոսֆորային նյութերը, որ չգան։ Բայց միանշանակ է, որ պետք է մակարդակը բարձրացվի»։