Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Ալաշկերտ»-ը բրազիլացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

339
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 11:45
«Ալաշկերտ»-ը բրազիլացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի եզրային պաշտպան Տիագո Կոելյո Անդրադե «Կամետա»-ի հետ:

Կարիերայի ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա Ա-ի և Սերիա Բ-մի շարք ակումբներում՝ «Պոնտե Պրետա», «Ֆորտալեզա», «Սեարա», «Ավաի», «Բրազիլ դե Պելոտաս», իսկ նրա նախորդ թիմը «Վիլա Նովա»-ն էր:

Հիանալի արագությամբ և դրիբլինգով հայրենիքում աչքի ընկած Տիագոն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Ֆուտբոլի ակադեմիայում ընթացող ուսումնամարզական հավաքին:

Տիագո Անդրադե
Տիագո Անդրադե