«Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել». Արթուր Վանեցյան
450
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ., 20:00
![]() Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր 80 տարեկանում կյանքից հեռացել է հայ անվանի ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը։ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ: «80 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը, որի անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանակալի էջերի հետ: Որպես ֆուտբոլիստ, Սարգիս Հովիվյանը մեծ դերակատարություն է ունեցել 60-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի, անկրկնելի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել: Խորապես ցավակցում եմ Սարգիս Հովիվյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին»: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
