Մահացել է Աղասի Աղասյանը
![]() Այսօր ավտովթարի հետևանքով մահացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, ծանրորդ Աղասի Աղասյանը։ Նա 30 տարեկան էր։ Հիշեցնենք, որ Աղասյանը 2011 թվականի ամառային Ունիվերսիադայի չեմպիոն էր և 2013 թվականի բրոնզե մեդալակիր, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն (2009 թ, 2011թ․) Նշենք, որ հուլիսի 4-ին, ժամը 17:23-ին Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն Աղասի Աղասյանն էր, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորները (Վ.Դ., 1986 թ. և Հ.Լ., 1988 թ.), հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ երկու ուղևորներինը՝ միջին ծանրության, այնուհետև վարորդը (ուղղաթիռով), իսկ երկու ուղևորները (շտապօգնության ավտոմեքենայով) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Այսօր Աղասյանը, գիտակցության չգալով, մահացել է։ ![]() ![]() ![]() |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18



