Մանրամասներ՝ Զոդի ողբերգական վթարից տուժած քաղաքացիների վիճակի վերաբերյալ
![]() ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություն է տրամադրել Զոդի կամրջի մոտ վթարից տուժածների վիճակի վերաբերյալ. «Տուժածները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում. Արարատի մարզում՝ Զոդի կամրջի վրա, տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մեկինը՝ ծայրահեղ ծանր: Նա կյանքին սպառնացող վնասվածքներ ունի: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակում կա դրական շարժընթաց: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 քաղաքացուց մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը՝ բավարար: «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններում բուժում ստացող 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները ևս գնահատում են միջին ծանրության: Նշենք, որ բոլոր կենտրոններում տուժածներն ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում»,- նշված է ՀՀ ԱՆ ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
