«Հաղթանակս նվիրում եմ հայերին»․ Արթուր Ավետիսյան
![]() Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ ամառային ուսանողական խաղերի՝ Ունիվերսիադայի շրջանակներում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճեց ոսկե մեդալ: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Արթուրն ամփոփեց իր մրցելույթը․ «Տպավորություններս անբացատրելի են։ Շատ ուրախ եմ։ Սպասում էի, որ մեդալ կնվաճեմ։ Հաղթանակս նվիրում եմ հայերին, զինվորներին, ընտանիքիս և մարզիչներիս, բոլոր-բոլորին»։ Արթուրը, օղակների վրա վարժությունների որակավորման փուլում վաստակելով 14,750 միավոր, երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ՝ զիջելով միայն թուրք Իբրահիմ Չոլակին։ Եզրափակչում, սակայն, Արթուրը վաստակեց 14,900 միավոր և նվաճեց ոսկե մեդալ։ Հարցին՝ ի՞նչն օգնեց իրեն առավելության հասնել Չոլակի նկատմամբ, Արթուրը պատասխանեց․ «Մարզիչներս, ընկերներս, բոլորը ոգևորում էին ինձ, դա օգնեց»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
