Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Ալաշկերտ»-ը բրազիլացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

349
Կիրակի, 07 հուլիսի, 2019 թ., 15:40
«Ալաշկերտ»-ը բրազիլացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

Երևանի «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է 29-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Գալվաո Դա Սիլվա Տիագոն: Թիմի նորեկը Սերբիայի Սուպերլիգայում հանդես գալու հարուստ փորձ ունի: Տարբեր տարիներին Գալվաոն խաղացել է «Սլոբոդա Ուժիցե», «Չուկարիչկի» և «Բորաց Չաչակ» թիմերում:

Փորձառու բրազիլացի ֆուտբոլիստը պաշտպանել է նաև Մոլդովայի առաջատար ակումբի՝ «Շերիֆ»-ի, ինչպես նաև Պորտուգալիայի Պրիմերայում հանդես եկող «Շավիշ»-ի գույները:

Գալվաոյի նախորդ ակումբը Մալթայի Պրեմիեր լիգայի «Ֆլորիանա»-ն էր, որի կազմում նա երկու գոլ է խփել՝ ավարտված առաջնության 16 հանդիպումներում: