Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ունիվերսիադա-2019. Զավեն Իգիթյանը չորակավորվեց եզրափակչին

302
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 18:10
Ունիվերսիադա-2019. Զավեն Իգիթյանը չորակավորվեց եզրափակչին

Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ ամառային ուսանողական խաղերի՝ Ունիվերսիադայի շրջանակներում Հայաստանը ներկայացնող հրաձիգ Զավեն Իգիթյանը օդամղիչ ատրճանակի 10 մ մրցաձևի որակավորման փուլում 33 մրցակիցների պայքարում զբաղեցրեց 14-րդ տեղը՝ արձանագրելով 568 միավոր։ Նա չորակավորվեց եզրափակչին, որտեղ հանդես կգան մինչև 8-րդ տեղը զբաղեցրած մարզիկները։