Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ունիվերսիադա-2019․ Հարությունյան - Սարգսյան զույգը չկարողացավ ավարտել մրցելույթը

350
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 14:20
Ունիվերսիադա-2019․ Հարությունյան - Սարգսյան զույգը չկարողացավ ավարտել մրցելույթը

Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ ամառային ուսանողական խաղերի՝ Ունիվերսիադայի շրջանակներում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան - Լև Սարգսյան զույգն զբաղեցրել է վերջին տեղը՝ 9-րդ տեղը՝ 238,08 միավոր արդյունքով։ Նման վատ արդյունքի պատճառն այն է, որ տղաները չկարողացան կատարել իրենց եզրափակիչ՝ 6-րդ ցատկը՝ Լև Սարգսյանի ստացած վնասվածքի պատճառով: Մեր մարզիկն անհապաղ հոսպիալացվել է, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։