Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Grand Chess Tour»-ի Զագրեբի փուլ․ Արոնյանը կիսում է 3-րդ հորիզոնականը

290
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 02:00
«Grand Chess Tour»-ի Զագրեբի փուլ․ Արոնյանը կիսում է 3-րդ հորիզոնականը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին է մոտենում «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մրցաշարի իններորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Նորվեգիայի ներկայացուցիչ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

Կայացած ինը տուրից հետո Արոնյանը վաստակել է 5 միավոր և կիսում է 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարային աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է՝ 6,5 միավոր, երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոն՝ վաստակած 6 միավորով։