Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանի մրցակիցն այսօր Կարլսենն է

251
Ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ., 11:40
Արոնյանի մրցակիցն այսօր Կարլսենն է

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին է մոտենում «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Կայացած 7 տուրից հետո Լևոնը, վաստակած 4 միավորով, կիսում է 3-րդ հորիզոնականը։

Այսօր՝ մրցաշարի 9-րդ տուրում, Արոնյանը սևերով կխաղա Նորվեգիայի ներկայացուցիչ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Պարտիային կարող եք հետևել 18։30-ից՝ MAMUL.am-ի ուղիղ միացմամբ։