Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ունիվերսիադա-2019․ Արթուր Ավետիսյանը եզրափակչում է

335
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ., 15:40
Ունիվերսիադա-2019․ Արթուր Ավետիսյանը եզրափակչում է

Իտալական Նեապոլում մեկնարկել են 30-րդ ամառային ուսանողական խաղերը՝ Ունիվերսիադան։ Առաջինը հայ մարզիկներից պայքարի մեջ է մտել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը:

Նա օղակների վրա վարժությունների որակավորման փուլում վաստակել է 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Երիտասարդ մարզիկը ընդամենը մեկ տասնորդական է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք Իբրահիմ Չոլաքին, ով 2017 թվականին կայացած ուսանողական խաղերի և 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն է: