Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մեկնարկում է Ունիվերսիադան

286
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ., 13:45
Մեկնարկում է Ունիվերսիադան

Այսօր՝ հուլիսի 3-ին, Իտալիայի Նեապոլ քաղաքում մեկնարկում են Համաշխարահային ամառային ուսանողական մարզական 30-րդ խաղերը՝ Ունիվերսիադան։ Ստուգատեսին մասնակցելու է 128 երկրի 9300 մարզիկ-մարզուհի՝ պայքարելով մեդալների 222 հավաքածուի համար։

Հայաստանը ստուգատեսին կներկայացնի14 մարզիկ՝ 7 մարզաձևերում՝ աթլետիկա, թաեքվոնդո, ձյուդո, ջրացատկ, հրաձգություն, սուսերամարտ և սպորտային մարմնամարզություն:

Թեթև աթլետիկա՝ Լևոն Աղասյան, Երվանդ Մկրտչյան

Թաեքվոնդո՝ Սերգեյ Վարդազարյան, Սերգեյ Ավանեսով, Արսեն Գրիգորյան

Ձյուդո՝ Բորիս Շատվերյան, Սամվել Խաչատրյան

Ջրացատկ՝ Լև Սարգսյան, Վլադիմիր Հարությունյան

Հրաձգություն՝ Հրաչիկ Բաբայան, Էլմիրա Կարապետյան, Զավեն Իգիթյան

Սուսերամարտ՝ Էմմա Պողոսովա

Սպորտային մարմնամարզություն՝ Արթուր Ավետիսյան։