Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Երկար սպասված հաղթանակ էր»․ Արթուր Հովհաննիսյան

467
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 17:20
«Երկար սպասված հաղթանակ էր»․ Արթուր Հովհաննիսյան

Մինսկում կայացած Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, եզրափակչում 4։1 հաշվով հաղթելով վրացի Սախիլ Ալախվերդոլին, նվաճեց ոսկե մեդալ։ Այսօր հայրենիք վերադառնալուց հետո Արթուրը նշել է․ «Շատ մեծ զգացողություն է, երբ ստանում ես քո աշխատանքի արդյունքը։ Ջանք ու եռանդ չէինք խնայել ու արդյունք ստացանք։ Ցանկանում եմ յուրաքանչյուր մարզիկ զգա ու ապրի այս պահերը։ Հաղթելու էինք գնացել։ Պատրաստվել էին, գնացել, որ հաղթենք։ Երկար սպասված հաղթանակ էր։ Ավելի քրտնաջան աշխատեցի ու հասա»։