Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի հավաքականը 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալով է վերադառնում Եվրոպական խաղերից

270
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 00:10
Հայաստանի հավաքականը 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալով է վերադառնում Եվրոպական խաղերից

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեցին երկրորդ Եվրոպական խաղերը։ Ստուգատեսին Հայաստանը ներկայացրեց 37 մարզիկ՝ 9 մարզաձևում: Մեր հավաքականը նվաճեց 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ։

Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):

Արծաթե մեդալներ նվաճեցին սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) և մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ):

Բրոնզե մեդալների արժանացան Արսեն Ղազարյանը (74 կգ) և բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ), Գոռ Ներսեսյանը (81 կգ)։