Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

«Այս գյուղում ոսկու հանք է շահագործում Ծառուկյանը». Լևոն Գալստյան

177
Կիրակի, 30 հունիսի, 2019 թ., 19:05
«Այս գյուղում ոսկու հանք է շահագործում Ծառուկյանը». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ այս գյուղում, 15 տարուց ավել, ոսկու հանք է շահագործում մեծ բարերար և սեփականատեր Ծառուկյանը: Մղարթ գյուղում ջրամատակարարման ցանց կառուցելու համար շուրջ 100 մլն դրամ է հարկավոր: Հնարավոր է՝ Կառավարությունը պահուստային միջոցներից գումար հատկացնի՝ Մղարթի տասնամյակների վաղեմություն ունեցող ջրի խնդիրը լուծելու նպատակով: Իսկ մինչ այդ Մղարթի բնակիչները խմելու ջուր հարևան բնակավայրերից են բերում»: