Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ռաֆայել Վահանյանը՝ արագ շախմատի լեգենդների մրցաշարի հաղթող

263
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 18:00
Ռաֆայել Վահանյանը՝ արագ շախմատի լեգենդների մրցաշարի հաղթող

Իսպանիայում ընթանում է շախմատի աշխարհի լեգենդների մրցաշարը, որին կմասնակցեն 4 լեգենդար շախմատիստ՝ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, Ռաֆայել Վահանյանը, Լյուբոմիր Լյուբոևիչը և Օլեգ Ռոմանիշինը:

Մասնակիցները 2 շրջան խաղում են արագ շախմատի կանոններով, այնուհետև 2 շրջան՝ կայծակնային։

Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Վահանյանը դարձավ արագ շախմատի մրցաշարի հաղթող՝ վաստակելով 4 միավոր։ Երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանը ներկայացնող Անատոլի Կարպովը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Լյուբոմիր Լյուբոևիչը։