Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանի մրցակիցն այսօր Կարուանան է

307
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 12:10
Արոնյանի մրցակիցն այսօր Կարուանան է

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Կայացած 3 տուրից հետո Լևոնը, վաստակած 1,5 միավորով, ընթանում է 5-րդ հորիզոնականում։

Այսօր՝ մրցաշարի 4-րդ տուրում, Արոնյանը սպիտակներով կխաղա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ։ Պարտիային կարող եք հետևել 18։30-ից՝ MAMUL.am-ի ուղիղ միացմամբ։