«Լոռի»-ն նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել
![]() «Լոռի» ֆուտբոլային ակումբը ևս երեք նորեկ ունի։ Թիմի կազմն է համալրել իսպանացի կիսապաշտպան Ալեխանդրո Պուերտասը։ 20-ամյա ֆուտբոլիստը «Լևանտե»-ի սան է, հանդես է եկել «Լևանտե»-ի Մ19 թիմում, ինչպես նաև «Ֆորմենտերա»-ում, «Կորդոբա Բ»-ում: Պուերտասի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Բացի այդ, լոռեցի ֆուտբոլիստ Արթուր Ավագյանը կխաղա ծննդավայրում: 31-ամյա ձախ եզրային պաշտպանը «Լոռի» է տեղափոխվել «Բանանց»-ից, որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից: Նախկինում հանդես է եկել «Գանձասար»-ում, «Արարատ»-ում, «Ալաշկերտ»-ում, «Կիլիկիա»-ում: Ավագյանը ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1 հանդիպման: Ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը կնքվել է 1+1 ֆորմատով: Ակումբի կազմը համալրել է նաև լեհ դարպասապահ Դաննի Էլ Հագեն: 24-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է տեղափոխվել «Հերնոսանդ» ֆուտբոլային ակումբից: Հանդես է եկել նաև լիբանանյան «Էլ-Ահլի», «Էլ-Ահեդ» ֆուտբոլային ակումբներում: Ակումբը դարպասապահի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
