Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Մարմարիկ գյուղում 40 րոպե տեղացած կարկուտն ավերել է այգիները

864
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 23:20
Մարմարիկ գյուղում 40 րոպե տեղացած կարկուտն ավերել է այգիները

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում: Ժամը 15:30-ի սահմաններում ձվի չափ կարկուտն ավերել է ցանքատարածությունները, վնասել տանիքները, բակերում կայանած ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը: Գյուղացիները փակել են Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Մարմարիկ գյուղի հատվածը: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը

գյուղացիներին հայտնել է, որ վաղն առավոտյան հանձնաժողովը կայցելի գյուղ, տեղում կուսումնասիրեն, չափումներ կանեն ու կներկայացնեն կառավարությանը և կառավարությունը վարչապետի գլխավորությամբ պահուստային ֆոնդից գումար կհատկացնի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: