Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Էդգար Ստեփանյանը եզրագծին չի հասել

234
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 22:55
Մինսկ-2019․ Էդգար Ստեփանյանը եզրագծին չի հասել

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում պայքարի մեջ մտած Հայաստանը ներկայացնող հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հունիսի 28-ին մասնակցեց Point race մրցաձևին։ Նրան չհաջողվեց հատել եզրագիծը։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Էդգար Ստեփանյանը մասնակցել է սկրետչ մրցաձևին և զբաղեցրել է վերջին՝ 16-րդ տեղը: Հունիսի 23-ին էլ Էդգարը պետք է մասնակցեր խմբակային մրցավազքին, սակայն բժշկի թույլտվությամբ ազատվեց մրցումից։