Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը՝ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր

302
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 18:00
Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը՝ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 8-րդ օրը Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Նա կիսաեզրափակիչում 1։4 հաշվով պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանովին։ Հայ բռնցքամարտիկը մենամարտին մասնակցում էր վնասվածքով՝ 1/4 եզրափակչում նա կոտրել էր մատը:

Կարեն Տոնականյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով հաղթել էր իսպանացի Քրիստիան Վասկեսին։ 1/4 եզրափակիչում Տոնականյանի մրցակիցը բրիտանացի Կալում Ֆրենչն էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթել էր 3:2 հաշվով։