Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ունիվերսիադա մեկնող մարզիկների հետ
![]() Հուլիսի 3-ից 14-ն Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք ամառային 30-րդ համաշխարհային Ունիվերսիադային կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը: Պատվիրակության անդամներին այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ընդունել են նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Գրիշա Թամրազյանն ու Գևորգ Լոռեցյանը: Նախարար Հարությունյանը հաջողություն է մաղթել ուսանող մարզիկներին՝ նշելով, որ պետությունը կարևորում է ուսանողական սպորտի զարգացումը և առաջիկայում այս ոլորտում լուրջ փոփոխություններ են նախատեսվում: Մասնավորապես, ինչպես նշել է նախարարը, նախատեսվում է ստեղծել ուսանողական մարզական լիգաներ. «Պետության համար, նաև միջազգային ասպարեզում դիրքերն ամրապնդելու առումով, կարևոր են սպորտային հաղթանակները: Միջազգային քաղաքականության մեջ սպորտը կարևոր տեղ ունի և պատահական չէ, որ հզոր պետությունները ձգտում են մասնակցել ամենահզոր ստուգատեսներին և գրավել բարձր տեղեր: Մեր պետությունը ևս կարևորում է սպորտային ձեռքբերումները՝ այն դիտարկելով միջազգային դիրքերի ամրապնդման միջոց»,- նշել է Արայիկ Հարությունյանը: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
