Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ այսօր հանդես կգա Հայաստանի 8 ներկայացուցիչ

277
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 11:50
Մինսկ-2019․ այսօր հանդես կգա Հայաստանի 8 ներկայացուցիչ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի շրջանակներում այսօր Հայաստանի ներկայացուցիչները պայքարի մեջ կմտնեն ըմբշամարտ, բռնցքամարտ և հեծանվասպորտ մարզաձևերում։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ)։

Բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81կգ)։

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի «Point race» մրցաձևի պայքարին։