Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Ֆրանգուլյանը ձեռնունայն է վերադառնում հայրենիք

309
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 20:30
Մինսկ-2019․ Ֆրանգուլյանը ձեռնունայն է վերադառնում հայրենիք

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Նա բրոնզե մեդալի համար պայքարում էր Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանի հետ և 2։8 հաշվով պարտություն կրեց։

Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0։6 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալիևին։ Ադրբեջանցի ըմբիշը հասավ եզրափակիչ, ինչի արդյունքում Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։ Սփոփիչ գոտեմարտում նա 3:1 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևին: