Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար
![]() Պետական բյուջեից Առողջապահության նախարարությանը կհատկացվի հավելյալ գումար, որը հնարավոր կլինի պետական բյուջեի 62 միլիարդ հավելյալ մուտքի հաշվին։ «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության համար հատկացնել լրացուցիչ 5․1 միլիարդ դրամ՝ սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններից պետպատվերով օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու և մարդու օրգանների՝ 12 երիկամի և 11 ոսկրածուծի փոխպատվաստման համար։ Այս փոփոխություններից ընդհանուր առմամբ օգտվելու է 500 հազար քաղաքացի։ Նախատեսված փոփոխություններով 0-18 տարեկանների բժշկական ծառայությունների մատուցումը կդառնա անվճար»,-Կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց քաղաքացիներին. «Հարգելի քաղաքացիներ, եթե ձեր և մեր երեխաները կհիվանդանան, աստված չանի իհարկե, ՀՀ կառավարությունը ձեր երեխայի բուժման ծախսերը կհոգա: Մենք ասում ենք՝ սիրելի քաղաքացիներ, էս մի հոգսը ձեզնից վերցնում ենք»: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
