«Անհանդուրժողությունը հայկական բանակում պետք է սկսվի այդտեղից և իջնի մինչև ստորին սպայական կազմ». Արման Բաբաջանյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: ՀՀ քննչական կոմիտեից լրատվամիջոցներին ավելի ուշ հայտնել էին, որ դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ոչ մարտական կորուստները, որոնց մեծ մասը ձևակերպում է որպես ինքնասպանություն, հետևանք են ոչ արդյունավետ, կոռուպցիոն կառավարման, երբ բանակում օրենքն ու կանոնադրային հարաբերությունները մղվում են երկրորդ պլան՝ միջանձնային հարաբերությունները հանգուցալուծելով ողբերգական ավարտով: Եթե Հայաստանի իշխանությունը, եթե ՊՆ ղեկավարությունը գիտակցում են խաղաղ պայմաններում զոհեր տալու անհանդուրժելիությունը, ապա նրանք պետք է որ արդեն իսկ գործուն անհանդուրժողություն ցուցաբերեին արատավոր գեներալիտետի հանդեպ, և այժմ հայկական զինուժում պետք է լինեին բոլորովին այլ բարձրագույն հրամանատարներ, բոլորովին այլ արժեքային համակարգով, այլ կենսագրությամբ, այլ մտածողությամբ և կերպարով: Անհանդուրժողությունը հայկական բանակում պետք է սկսվի այդտեղից և իջնի մինչև ստորին սպայական կազմ: Սակայն Հայաստանում, չնայած բանակում արձանագրված սպանությունների և ինքնասպանությունների շղթային, որևէ բարձրաստիճան զինվորական, որևէ գեներալ պատասխանատվություն չի կրել նույնիսկ պաշտոնաթողության տեսքով, էլ չասած քրեական պատասխանատվության մասին: Հայաստանում նույնիսկ որևէ դատաքննություն, բանակի աղմկոտ սպանությունների գործով, չի ավարտվել լեգիտիմ դատավճռով, որի արդարացիությունն ու լիարժեքությունը կասկած չհարուցեր զոհերի կամ տուժածների հարազատների մոտ»: |

«Ես ոչ մեկին չեմ վստահում»․ Թրամփը՝ Նեթանյահուի մասին (տեսանյութ)
5913:06
«Գունավոր հեղափոխությունների զոհ կարող է դառնալ ցանկացած երկիր»․ Լավրով
7012:42
«Այս COP-ը լեգենդար է․ 30 մլն դոլար է ծախսվել՝ 10 օրվա համար»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6712:30
Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային տասը F-16 կործանիչ փոխանցել
12512:25
«Ինչո՞ւ եք միայն Ստեփանավանում թեկնածու առաջադրել»․ հարց՝ Նարեկ Կարապետյանին (տեսանյութ)
6812:18
«Չեմ բացառում, որ Տիգրանաշենի հետ կապված լրիվ այլ պլանավորումներ ունի»․ Արմեն Հովասափյան
7412:12
