«Լոռի»-ն բրազիլացի երկու ֆուտբոլիստ է ձեռք բերել
518
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 02:30
![]() «Լոռի» ֆուտբոլային ակումբը երկու բրազիլացի ֆուտբոլիստ է ձեռք բերել։ Թիմի կազմը համալրել է պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն։ 27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է էստոնական «Նիմմե Կալյու» ֆուտբոլային ակումբը, որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն: Կոնստանցիոն նաև հանդես է եկել պորտուգալական և բրազիլական մի քանի ակումբներում։ Ակումբը Գուստավոյի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ Ակումբը ձեռք է բերել նաև բրազիլացի պաշտպան Լուիզ Մաթեուս Սերվո Դե Կարվալյոյին: 26-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել բրազիլական «Բատատայիս» ակումբից: Մաթեուսը հանդես է եկել նաև իր երկիրը ներկայացնող «Տաուբատե», «Սանտո Անդրե», «Ավայի» թիմերում: Կողմերի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
