Երևանում կայացավ «Ծիրան» ֆուտբոլային մրցաշարը
![]() Հունիսի 22-ին և 23-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայացավ «Ծիրան» պայմանական անվանումը կրող մրցաշար։ 2006թ․-ին ծնված 90 պատանու համար կազմակերպվեց սելեկցիոն ստուգատես՝ Մ-14 հավաքականի համալրման նպատակով։ Աղջիկների մրցաշարի նպատակը կանանց ֆուտբոլի մասսայականացումն էր, մրցակցությանը ներգրավվեց 2005-2007թթ․-ին ծնված 60 աղջիկ։ Երևանն ու մարզերը ներկայացնող՝ ընդհանուր թվով 150 խաղացողի շնորհվեցին մասնակցության պատվոգրեր ու մեդալներ։ Առանձնացվել էին նաև անհատական անվանակարգեր․ լավագույն պատանի խաղացող ճանաչվեց Ալբերտ Մարտոյանը, ուժեղագույն դարպասապահ՝ Ալեն Թամազյանը։ Աղջիկների լավագույն խաղացողը Թամարա Սահակյանն էր, լավագույն ռմբարկուն՝ Միլենա Սայադյանը։ Մրցակցային ձևաչափից դուրս կազմակերպվեցին ժամանցային զվարճալի խաղեր։ Սոցիալական միջոցառումները շարունակվեցին երեկոյան, երբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այցելեց մասնակիցներին, շփվեց, սենդվիչներ պատրաստեց ու հյուրասիրեց ապագա չեմպիոններին, այնուհետև շնորհավորեց օրվա հոբելյարին։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
