Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մոդելները, որոնք կիրառվում են ցուցանիշների կանխատեսման համար, իրենց մեջ կարող են պարունակել ռիսկեր». Ատոմ Ջանջուղազյան

245
Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 11:05
«Մոդելները, որոնք կիրառվում են ցուցանիշների կանխատեսման համար, իրենց մեջ կարող են պարունակել ռիսկեր». Ատոմ Ջանջուղազյան

«Ներկայացված փաստաթուղթը մեծածավալ է: Գաղտնիք չէ, որ հիմնական ենթադրությունը, որը հանգեցնում է տնտեսության վերաբերյալ կանխատեսման, կանխորոշվում է բյուջեի եկամուտների ցուցանիշը: Մոդելները, որոնք կիրառվում են ցուցանիշների կանխատեսման համար, իրենց մեջ կարող են պարունակել ռիսկեր: Սրանք բնականոն վիճակում կանխատեսելի ռիսկեր են, բայց կա նաև մեկ այլ խումբ: Հարկ է նշել, որ պետական պարտքից կախված՝ հարկաբյուջետային կանոններն այլևս չեն կիրառվելու, կիրառվելու է ժամանակակից մոտեցումներով կանոն»,- այսօր Ազգային ժողովում ներկայացնելով 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով՝ արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ: «Կանխատեսված էր 4.5 տոկոս տնտեսական աճ: Կանխատեսումներն իրականացնելիս ենթադրվում էր, որ տնտեսական աճը կլինի 2.5 տոկոսից 5 տոկոսի շրջանում: Համաշխարհային տնտեսության աճը եղել է 3.6 տոկոս, ԵՄ երկրները աճել են 2.1 տոկոսով, ԵԱՏՄ երկրները՝ 2.5 տոկոսով»,-ասաց Ջանջուղազյանը: