Շանթ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատար
![]() Երևանում ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարի շրջանակներում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Շանթ Սարգսյանը, Դավիթ Շահինյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովիկ Հայրապետյանը և այլոք: Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը փոխվել է և այն 6 միավորով գլխավորում է Շանթ Սարգսյանը: Նրան հաջորդող 7 շախմատիստներն ունեն 5,5-ական միավոր: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: Հիշեցնենք՝ Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, 95 շախմատիստներ: Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստերներ, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա: Հիշեցնենք նաև, որ Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ: Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
