«Հաղթանակները Հայաստանի հավաքականին մոտեցրեցին եզրափակիչ փուլ դուրս գալու երազանքին»․ Վիսենտե Դել Բոսկե
![]() Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, ով դասախոսությունից առաջ հանդիպել է լրագրողների հետ։ «Առաջին հերթին շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Եվրո-2020-ի որակավորման փուլում տոնած երկու անընդմեջ հաղթանակների կապակցությամբ: Դրանք թիմին ավելի մոտեցրեցին եզրափակիչ փուլ դուրս գալու երազանքին։ Սակայն մեծ առաջընթաց գրանցելու համար պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը՝ կամաց-կամաց մեծ արդյունքներ գրանցելու համար: Ինչպես գիտեք, մեր լավ ընկերներից մեկն աշխատում է Հայաստանում՝ Խավիեր Մինյանոն։ Նա մեզ հրավիրել է Հայաստան։ Մեր մյուս ընկերն աշխատում է ազգային հավաքականի հետ։ Նրանք շատ բաներ են պատմել մեզ և շատ գոհ են այստեղ։ Միջազգային մակարդակի հասնելու համար հայ մարզիչները պետք է շատ բաների վրա աշխատեն, պետք է որակյալ խաղադաշտեր ունենալ, երեխաներին լավ մասնագետներով շրջապատել, ֆիզիկական պատրաստվածության մարզիչների հետ աշխատել: Դա կբերի լավ արդյունքի։ Իսպանիայում, օրինակ, իրենց որակավորումը բարձրացնելու համար ֆուտբոլիստներն ու մարզիչներն արտերկիր են մեկնում՝ փորձ ձեռք բերելու։ Մենք շատ փորձ ունենք, գիտենք՝ ինչպես պետք է աշխատել թիմերում, գիտենք դժվար պահերին ինչպես աշխատել, հենց այդ մասին էլ կպատմենք հայ մարզիչներին: Կսովորեցնենք ճիշտ կողմնորոշվել կարևոր պահերին»: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
